Աշխարհի 4-րդ ռակետ Ռաֆայել Նադալը վնասվածքի պատճառով չի կարող մասնակցել Ուիմբլդոնի մրցաշարին:
«Ցավով պետք է նշեմ, որ բժիշկների հետ խորհրդակցելուց հետո որոշում կայացվեց, որ ես պետք է բաց թողնեմ նաև Ուիմբլդոնի մրցաշարը», – ասել է Նադալը:
Հիշեցնենք, որ Ուիմբլդոնի մրցաշարը կայանալու է հունիսի 27-ից հուլիսի 10-ը: