Մոնտենեգրոյում ավտոբուսը ընկել է անդունդը: Զոհվել է 20 մարդ՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Մոնտենեգրոյի պետական հեռուստառադիոընկերության տվյալներով՝ ավտոբուստը եղել է ռումինական համարանիշներով: Ըստ նախնական տեղեկությունների՝ դրանում եղել է մոտ 50 մարդ, որոնցից 20-ը զոհվել են:
Մոտ 30 մարդ ստացել են վնասվածքներ, այդ թվում՝ 24-ի վնասվածքները ծանր են, նրանք հոսպիտալացվել են:








































