Փարիզում հայտարարված են Charlie Hebdo շաբաթաթերթի մրցանակի համար մրցույթի հաղթողները, հայտնում է RIA Novosti-ն:
Մրցույթին մասնակցել են 12-ից 22 տարեկան մոտ 1․3 հազար երիտասարդներ: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է եղել տիրապետել ֆրանսերեն լեզվին: Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվել են միայն հետևյալ կատեգորիաների կատակները. «սև հումոր», «անհեթեթություն», «կատակ լուրջ դեմքով» և «գրոտեսկ»:
Մրցույթի հաղթողներ դարձել են 3 աղջիկներ՝ 15, 17 և 18 տարեկան: Նրանցից յուրաքանչյուրը ստացել է 1000 եվրոյի կտրոն և Charlie Hebdo-ի անթոլոգիան:











































