Իրաքյան Էլ-Ֆալուջայի մոտ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ուժայինները ոչնչացրել են 1270 գրոհայինի, նրանց 35 տոկոսն օտարերկրացի վարձկաններ են։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Խալեդ ալ-Օբեյդին՝ փոխանցում է «Ալ-Սումարիա» հեռուստաալիքը։
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ԴԱԻՇ-ի գրոհայիններից ազատագրվել են Էլ-Ֆալուջայի մատույցների 10 կարևորագույն կետեր։ Բացի այդ, իրաքցի զինվորականները գնդակոծության գոտուց դուրս են բերել մոտ 18 հազար մարդու։
Ինչպես նշում է Reuters-ը, Էլ-Ֆալուջայում դեռևս 80-90 հազար բնակիչ է մնում, որոնց գրոհայիններն արգելում են լքել քաղաքը՝ սպառնալով ֆիզիկական ոչնչացմամբ։








































