Հունիսի 23-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ երկրի արևմուտքում՝ Սամեգրելոյում, զենքի թաքստոցները ստեղծվել են իր անձնական հրամանով, որպեսզի «ագրեսիայի կրկնման» դեպքում Վրաստանը, ինչպես 2008-ին, խոցելի չլինի: Նրա խոսքերով՝ կտտանքների տեսագրություններ «չեն եղել»: «Իսկ ինչ վերաբերում է ՊԱԿ-ի մեթոդներին, դա այլ թեմա է: Միաժամանակ՝ եթե ինչ-որ մեկը հանցանք է կատարել, պետք է պատժվի»,-նշել է քաղաքական գործիչը:
Վրացի առաջնորդը հերքել է տեղեկատվությունն այն մասին, թե ոստիկանների կողմից խոշտանգումները զանգվածային բնույթ են կրել: Նա նշել է նաև, որ «բոլոր կառավարություններում էլ կարող են այդպիսի ստոր մարդիկ լինել»՝ փոխանցում է Интерфакс-ը:
Հարկ է նշել, որ զենքից և կտտանքերի տեսագրություններից բացի՝ գաղտնի թաքստոցներում հայտնաբերվել են թմրանյութեր և ընդդիմադիրների դեմ նյութեր:











































