Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան չի կիսում այն կարծիքը, որ իր թիմն անհաջող է ելույթ ունեցել 2012/13թթ մրցաշրջանում:
«Եթե հաղթանակ եք տանում Լա Լիգայի խաղարկությունում, ապա այդ մրցաշրջանը չի կարելի անհաջող համարել: Իսկ եթե հաշվի առնենք առաջացած բոլոր բարդությունները, ապա այդ տիտղոսն ավելի արժեքավոր է դառնում: Ակնհայտ է, որ ՉԼ գավաթի խաղարկության կիսաեզրափակչում մենք լավ մարզավիճակում չէինք, սակայն դա կարող է օգտակար լինել հետագա ձեռքբերումների համար:
Թիմը չի կարող բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել, եթե բացակայում է ակումբի գլխավոր մարզիչը»,- նշել է Ինյեստան:







































