Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Սերժ Սարգսյանը միացրել է «ավտոպիլոտը»

ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե կոչ են անում վերջ տալ «ռազբորկաներին» ու «գզվռտոցներին», հատկապես այս օրերին: Խոսքը վերաբերում է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձին, նրա հարցազրույցին, դրա շուրջ Արցախի իշխանության արձագանքներին:

Ապրիլի պատերազմն ու դրան հաջորդած օրերը մերկացրին Հայաստանի պետականության ոչ միայն խնդիրներն ու հրամայականները, այլ փաստացի նաև դրանց ծագման պատճառներն ու պատասխանատուներին:

Պատահական չէ, որ իշխող համակարգը տևական ժամանակ պարզապես լռում էր, քանի որ չուներ խոսելու բան, և ամեն մի խոսք կարող էր օգտագործվել հենց իր՝ համակարգի դեմ: Սակայն ռազմական գործողությունների դադարեցումից հետո համակարգը աստիճանաբար սկսեց ուշքի գալ, սկսեցին մի քանի կարևոր գործընթացներ:

Նախ՝ աշխուժացավ ապրիլյան պատերազմն օդիոզ «ֆիդայաֆեոդալ» կերպարների վաստակ ներկայացնելու ջանքը: Հետո աշխուժացավ «փրկչի» մոդելը, որի սպասարկումն այս անգամ՝ կամա, թե ակամա, ստանձնեց տարիներ շարունակ Մոսկվա հեռացած Սամվել Բաբայանը: Ընդ որում, խնդիրը այստեղ Բաբայանը չէ կամ որևէ անձ կամ անհատ: Խնդիրը այստեղ հենց մոդելն է՝ «փրկչի» մոդելը, երբ քառօրյա պատերազմում հավաքական հաջողության հասած, իր հավաքականության, իր կամքի, ներսից կամ դրսից որևէ մեկի վրա հույս չդնելու և սեփական ուժով հակառակորդի ագրեսիան ճնշելու ու հետ մղելու խնդիր լուծած հասարակությանը վերստին փորձ արվեց կապել որևէ «փրկչի» հետ:

Ծրագրվա՞ծ էր դա որևէ տեղ, թե՞ ոչ, որտե՞ղ էր ծրագրված՝ դժվար է ասել: Դա գուցե էական էլ չէ, քանի որ ինքնին այդ մոդելը բխում է իշխող համակարգի շահից: Ընդ որում, ոչ միայն համակարգի այն սեգմենտի շահից, որն այժմ իրական իշխանության է: Հայաստանի իշխող համակարգը միատարր չէ, և թեև կա իշխանական ազդեցիկ լծակների համար սուր պայքար, այդուհանդերձ՝ համակարգն ինքնին գլոբալ պայքար ունի հասարակության դեմ, հասարակական օրակարգի, քաղաքացիական հեռանկարների դեմ:

Եվ «փրկչի» մոդելը հենց այդ պայքարի գործիքներից մեկն է, որը խոշոր հաշվով բավարարում կամ գոհացնում է համակարգի բոլոր սեգմենտներին, քանի որ այդ մոդելի միջոցով ձևավորվում է «անվտանգության հովանոցը» ամբողջ հասարակական-քաղաքական տարածության մասով: Իշխող համակարգը բաժանում է թե իշխանությունը, թե ընդդիմությունը:

Իշխանության համար «երկնային մանանա» է հենց այն ընդդիմությունը, որին միշտ հիշեցնելու բան կա, որի հետ միշտ կա «ռազբորկայի» առարկա: Ընդ որում, ամենևին զարմանալի չէ, որ «ռազբորկայից» դժգոհում է ՀՅԴ-ն: Բանն այն է, որ այդ «ռազբորկան» ՀՅԴ-ին մղում է ստվեր, դարձնում երկրորդային գործոն, երբ թվում էր, թե Սահմանադրության փոփոխությունից և ՀՀԿ-ի հետ կոալիցիայից հետո Դաշնակցությունը հավակնում է դառնալ հենց նոր ձևավորվող համակարգի երկրորդ բևեռը:

Այժմ՝ Բաբայանի ի հայտ գալուց և «փրկչի» մոդելի վերագործարկումից հետո, ՀՅԴ-ի մոտ առաջանում են օրինաչափ և տրամաբանական մտավախություններ: Բանն այն է, որ ՀՅԴ շանսը գործընթացները այդ «փրկչի» մոդելից դուրս բերելն էր և «համակարգային» դաշտ տեղափոխելը: Սակայն ապրիլից հետո զարգանում են իրադարձություններ, որոնք առնվազն առաջ են բերում զուգահեռ մրցակցային գործընթացներ:

Պատահական չէ, որ Դաշնակցությունը պահանջել է, որպեսզի ՀՀԿ-ի հետ միջկուսակցական խորհուրդը նախագահի կամ համակարգի Սերժ Սարգսյանը: Այլ կերպ ասած՝ ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանին փորձում է հիշեցնել իրենց պայմանավորվածությունները: Իհարկե, Սերժ Սարգսյանն այն գործիչը չէ, որին կաշկանդի որևէ պայմանավորվածություն, առավել ևս՝ ՀՅԴ-ի հետ: Եվ առավել ևս՝ այժմ, երբ Սերժ Սարգսյանն ակնհայտորեն կենտրոնացել է արտաքին պայմանավորվածությունների վրա՝ ներքին իրավիճակի կառավարումը իրականացնելով հենց «փրկչի» մոդելի խաղարկման միջոցով, որը, ինչպես ցույց է տվել ծառուկյանական ԲՀԿ-ի օրինակը, Հայաստանի իշխանական համակարգի ներքին ընթացքի «ավտոպիլոտն» է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում