«Մեր քրտինքով աշխատած փողերը ինչո՞ւ պիտի ոմանք տանեն մսխեն, ուտեն և ոչ մեկը պատասխանատու չէ: Իմ երեխաները Ռուսաստանում աշխատել, փող էին ուղարկել, ես այդ բնակարանը գնել եմ, իսկ իրենք մսխել են: 300 ընտանիք այս վիճակում է»: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Կառավարության շենքի դիմաց իրականացվող բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
Տարիներ շարունակ «Գլենդել Հիլզ» ընկերությունից տուժած բնակիչները սպասում են իրենց բնակարաններին:
Հիշեցնենք՝ 2004թ. Երևանի Բուզանդի, Լալայանց փողոցի սեփական տները գերակա շահ են ճանաչել ու քանդվել՝ խոստանալով ամենուշը երեք տարում փոխհատուցել բնակիչներին։ Կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը պայմանագիր է կնքել քաղաքացիների հետ, մինչև հիմա փոխհատուցցում են ստացել քչերը, մյուսները ստիպված են վարձով ապրել։
Մանրամասները՝ տեսանյութում:






































