Իսրայելի իշխանությունները դադարեցրել են երկիր 83 հազար պաղեստինցիների մուտքի թույլտվության գործողությունը մուսուլմանների համար սուրբ ամիս Ռամադանի ընթացքում։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Իշխանությունների որոշմամբ՝ Գազայի հատվածից և Հորդանան գետի Արևմտյան ափից պաղեստինցիներին արգելվել է այցելել Իսրայելում հարազատներին, մասնակցել Երուսաղեմում կրոնական արարողությունների և Թել Ավիվի օդանավակայանով տարանցումով ճանապարհորդել։
Նշվում է, որ պաղեստինցիների ելումուտը կթույլատրվի միայն մարդասիրական կամ բժշկական նպատակներով։
Իսրայելը սահմանել է այդ միջոցառումները Թել Ավիվի կենտրոնում երկու պաղեստինցիների կողմից իրականացված հրաձգության հաջորդ օրը։ Հրաձգությունը 4 մարդու կյանք է խլել։












































