Սիրգարետների մնացորդում, որի հիմնական մասը ֆիլտրն է, պարունակվում են բավականաչափ բարձր խտության քիմիկատներ և ծանր մետաղներ: Դրանք երկար ժամանակ մնում են աղբանոցներում և իրենց ողջ պարունակությունը տալիս են հողին: Ավստրալիայի RMIT համալսարանի թիմը ցանկանում է լուծել այդ խնդիրը, հայտնում է fainaidea.com-ը:
Ավագ դասախոս Մոհադջերանի Աբասն իր թիմով հայտնաբերել է, որ սիգարետների մնացորդների օգտագործումը կավե թրծված աղյուսների արտադրությունում կարող է կանխել մթնոլորտ այնպիսի աղտոտող նյութերի արտանետումը, ինչպիսիք են կադիումը, մկնդեղը, քրոմը և նիկելը:
Թիմակիցների խոսքերով՝ բացի էկոլոգիական խնդիրներ լուծելուց՝ մնացորդները կարող են նաև բարելավել աղյուսի որակը:





































