Ավստարալացի լուսանկարիչ Թիմ Սամուելին հաջողվել է եզակի լուսանկար անել: Նա լուսանկարել է ծովային Caranx ձկան, որն ապրում է իրեն կուլ տված մեդուզայի ներսում: Սամուելը ձկան լուսանկարը տեղադրել է Instagram-ում, որն արդեն ավելի քան 10 հազար լայք է հավաքել:
Նկարիչը պատմել է, որ այդ ձկանը նկատել է, երբ կատարել է ստորջրյա նկարահանումներ: Նրա խոսքերով՝ ձուկն է ղեկավարում մեդուզային, այլ ոչ թե հակառակը:










































