Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան հաղթել է Չավիին, Պեդրոյին և Վիկտոր Վալդեսին` դիպուկության մրցավեճում:
Մարզման ժամանակ ֆուտբոլիստները վեճի են բռնվել, թե ով կարող է առաջինը գրավել փոքր դարպասը շատ սուր անկյունից: Հաղթող է դարձել Վիլյան:
Հիշեցնենք` այսօր իսպանացիները կանցկացնեն Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին հանդիպումը` Նիգերիայի ընտրանու դեմ:







































