22-ամյա պաշտպան Էրիկ Բայլին «Վիլյառեալ»-ից տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։ Իվուարցին 4 տարվա պայմանագիր է ստորագրել, որի ժամկետը կարող է ինքնաբերաբար երկարաձգվել ևս 2 տարով։
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ տրանսֆերի արժեքը կազմել է 32 մլն եվրո։ Բայլին «Վիլյառեալ»-ի կազմում 2015/16թթ մրցաշրջանում անցկացրած 47 խաղում խփել է 1 գոլ։
«Էրիկը երիտասարդ կենտրոնական պաշտպան է։ Նա գերազանց առաջադիմել է, ունի ներուժ իր դիրքում լավագույններից մեկը լինելու համար»,- հայտարարել է «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։







































