Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ճանաչվել է Իտալիա-Բրազիլիա հանդիպման լավագույն խաղացող:
Տաղանդավոր ֆուտբոլիստը մեկ գոլ է հեղինակել, 18 ճիշտ փոխանցում կատարել, 3 անգամ հարվածել դարպասին և մեկ դեղին քարտ ստացել:
Հիշեցնենք` Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրի շրջանակներում Բրազիլիայի ընտրանին 4:2 հաշվով առավելության հասավ իտալացիների նկատմամբ: Բրազիլացիները խմբում զբաղեցրել են առաջին տեղը, իսկ Իտալիայի հավաքականը` երկրորդ:







































