Gulf News-ի փոխանցմամբ՝ դանիական, շվեդական ու ավստրալիական կինոընկերությունները կմիավորեն իրենց ջանքերը՝ ստեղծելու «Ուտզոն. Օպերայի թատրոնը կառուցած մարդը» ֆիլմը:
Ֆիլմի սյուժեի հիմքում Սիդնեյի օպերայի ճարտարապետ Յորն Ուտզոնի և Ավստրալիայի ճարտարապետական պահպանողական ընկերակցության միջև կոնֆլիկտի պատմությունն է:
Ֆիլմի պրոդյուսերը Օլե Սոնդբերգն է, որը մասնակցել է «Վիշապի դաջվածքով աղջիկը» հանրահայտ թրիլերի ստեղծմանը: Ֆիլմի նկարահանումների մեկնարկի ժամկետը հայտնի չէ: Յորն Ուտզոնը Սիդնեյ է ժամանել 1957 թվականին, և նրա արմատական գաղափարները ոչ միանշանակ են ընկալվել տեղի ճարտարապետների կողմից:
1966 թվականին նա հրաժարվել է Սիդնեյի օպերայի շենքի կառուցման հետագա մասնակցությունից, հեռացել է և այլևս չի տեսել իրագործված նախագիծը: Սիդնեյի օպերային թատրոնի կառուցումն ավարտվել է 1973 թվականին: Նրա բացմանն անձամբ ներկա է եղել թագուհի Եղիսաբեթ 2-րդը:








































