Կոնֆեդերացիաների գավաթի 2013թ. խաղարկության A խմբում ելույթներն ավարտեցին նաև Մեքսիկայի և Ճապոնիայի հավաքականները:
Վերոգրյալ ընտրանիների պայքարում հաջողությունն ուղեկցեց Մեքսիկայի ազգային թիմին, որոնք առավելության հասան 1:2 հաշվով:
Այսպիսով` Մեքսիկայի ու Ճապոնիայի հավաքականներն A խմբում զբաղեցրին համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերը: 1-ին և 2-րդ տեղերում էին Բրազիլիայի և Իտալիայի հավաքականները:
Ճապոնիա – Մեքսիկա` 1:2
0:1, 0:2 Խավյեր Էրնանդես (54′, 66′), 1:2 Օկաձակի (86′)







































