Բուրունդիում հունիսի 3-ին ձերբակալվել է միջնակարգ դպրոցի միանգամից 11 աշակերտ կասկածանքով, որ խազմզել են նախագահ Պյեռ Նկուրունզիզայի լուսանկարը: Այս մասին գրում է The Guardian-ը:
14-19 տարեկան դեռահասներին երկրի ղեկավարին վիրավորելու մեղադրանք է առաջադրվել: Այդ հանցագործությունը երկրում պատժվում է 6 ամսից մինչև 5 տարվա ազատազրկմամբ:
Ծնողները հայտարարում են իրենց երեխաների անմեղության և հստակ ճշտելու անհնարինության մասին, թե ով է խազմզել նախագահի դիմանկարը, փչացած դասագրքից օգտվել են միանգամից 3 դասարանների աշակերտները:









































