Գերմանիայի և Թուրքիայի արտգործնախարարներ Գիդո Վեստերվելլեն և Ահմեդ Դավութօղլուն երկարատև հանդիպում են անցկացրել դիվանագիտական դեմարշների փոխանակումից հետո և երկու երկրների հարաբերությունների բարդացման ֆոնին:
Ինչպես հաղորդում է գերմանական արտաքին քաղաքականության գերատեսչությունը, հանդիպումը կայացել է «Սիրիայի բարեկամներ» խմբի համաժողովի շրջանակներում, որը ընթանում է Կատարի մայրաքաղաք Դոհայում։
«Զրույցն ընթացել է կառուցողական և բարեկամական մթնոլորտում: Նախարարները կարծիքներ են փոխանակել Թուրքիայի ու ԵՄ-ի, ինչպես նաև՝ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ»,- հաղորդել է Գերմանիայի ԱԳՆ-ն:









































