Goal.com-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի «Արսենալ»-ի ղեկավարությունը պատրաստվում է նոր առաջարկ կատարել «Էվերթոն»-ին թիմի կիսապաշտպան Մարուան Ֆելաինիի տրանսֆերի հարցով:
«Արսենալ»-ը ցանկանում է թիմ հրավիրել Բելգիայի ընտրանու ֆուտբոլիստին և այժմ պատրաստ է վերջինիս տեղափոխության դիմաց 22 մլն ֆունտ վճարել:
Հայտնի է դարձել, որ առաջին առաջարկը, ըստ որի՝ խաղացողը կստանար 70.000 ֆունտ շաբաթական աշխատավարձ, մերժվել է:
Հիշեցնենք, որ 2012/13թթ մրցաշրջանում Ֆելաինին մասնակցել է 31 հանդիպման՝ դառալով 11 գոլի և 6 արդյունավետ փոխանցումների հեղինակ:










































