A.T.Kearney խորհրդատվական ընկերության մասնագետներն աշխարհի ազդեցիկ քաղաքների մեջ անվանել են առաջատարին: Global Cities Index վարկանիշի համաձայն առաջինը դարձել է Լոնդոնը, հայտնում է Interfax-ը:
Հայտնի է, որ վարկանիշում Լոնդոնը 2008 թվականից սկսած առաջին անգամ Նյու Յորքից առաջ է անցել:
Վարկանիշը հրապարակվում է 2008 թվականից: Ընդհանուր առմամբ փորձագետները ներգրավել են 125 քաղաք, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 27 ցուցանիշներով հինգ կատեգորիաներում, որոնց մեջ գործնական ակտիվություն, տեղեկատվական փոխգործակցություն, մարդկային կապիտալ, մշակույթ և քաղաքականություն:
Վարկանիշում երկրորդ տեղը գրավել է Նյու Յորքը, իսկ երրորդը` Փարիզը:
Ապա ցուցակում նրանց հետևում են Տոկիոն, Հոնկոնգը, Լոս Անջելեսը, Չիկագոն, Սինգապուրը, Պեկինը և Վաշինգտոնը:








































