Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ ցանկանում է Արգենտինայի հավաքականի կազմում դառնալ աշխարհի չեմպիոն:
Մեսսին հայտարարել է, որ այդ մրցանակն իր համար կարևոր է մյուս բոլոր թիմային և անհատական մրցանակներից:
«Եթե ինձ առաջարկեին ընտրություն կատարել հինգերորդ «Ոսկե գնդակ»-ի ու աշխարհի չեմպիոնի կոչման միջև, ապա կընտրեի երկրորդը: Շատ եմ ցանկանում դառնալ աշխարհի չեմպիոն: Ինձ չի բավականացնում միայն այդ տիտղոսը, և դա ինձ ցավ է պատճառում»,- հայտարարել է Մեսսին:






































