Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մինչև Օդեսա-Ռենի մայրուղու վերանորոգման ավարտը կաշխատի ճանապարհամերձ վրանում։ Այս մասին հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։
Ինչպես փոխանցում է հեռուստաալիքը՝ ավտոմայրուղու մոտ տեղակայված վրանի վրա գրված է՝ «Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի ժամանակավոր կաբինետ»։
«Այստեղ կլինեմ այնքան ժամանակ, որքան պետք լինի, որպեսզի այս ճանապարհի վերանորոգումն ավարտվի»,- հայտարարել է Սաակաշվիլին։
Սաակաշվիլին ժամանակավոր վրանային կաբինետ տեղափոխվելու մտադրություն էր հայտնել հունիսի 5-ին։ Նա նշել է, որ դժգոհ է աշխատանքների ինտենսիվությունից և ֆինանսավորման ծավալից։













































