Իրանական SHANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի էկոնոմիկայի նախարար Ալի Թայեբինան հայտարարել է, որ Իրանի տնտեսությունը մինչև 2017 թվականի մարտը կաճի 5 տոկոսով:
Նրա խոսքով՝ անկասկած է, որ Իրանի ղեկավարությունը կկարողանա իրանական ընթացիկ տարում (մեկնարկել է մարտի 21-ին) հասնել երկրի տնտեսության 5 տոկոսանոց աճին:
Նախարարը հավելել է, որ նավթի արդյունահանման մեծացումն Իրանին կօգնի հասնել տնտեսական աճի կանխատեսելի տնտեսական նպատակներին: Թայեբնիան Իրանի բանկերին կոչ է արել լուրջ քայլեր ձեռնարկել փոքր ու միջին բիզնեսին ֆինանսավորելու ուղղությամբ՝ նրա գործունեությունն աշխուժացնելու համար: Նրա խոսքով՝ փոքր ու միջին ձեռնարկատիրության վարկավորումը Իրանի կառավարության առաջնահերթությունն է:








































