Ինչպես հայտնի է, ՊՍԺ-ն նոր հարձակվող է փնտրում ազատ գործակալի կարգավիճակով ակումբից հեռացած Զլատան Իբրահիմովիչին փոխարինելու համար:
Fotomac-ի տեղեկությունների համաձայն` փարիզյան ակումբի ղեկավարությունը հետաքրքրված է Ռոբին Վան Պերսիի ծառայություններով, ով ներկայումս հանդես է գալիս «Ֆեներբահչե»-ում: ՊՍԺ-ի մարզական տնօրեն Օլիվիե Լետանգը հանդիպել է հոլանդացի ֆուտբոլիստի հետ:
Հիշեցնենք, որ նախկինում Վան Պերսին հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Արսենալ»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ Վան Պերսին կդառնա 33 տարեկան:










































