ԱՄՆ ֆինանսների նախարարությունն անցած տարի արգելափակել է ահաբեկչության հովանավոր երկրների հետ կապված ակտիվներ՝ 2.3 մլրդ դոլարի չափով։ Այս մասին ասվում է գերատեսչության ամենամյա զեկույցում, որն ուղարկվել է Կոնգրես՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Մոտ 2.3 մլրդ դոլար ակտիվներ՝ կապված 4 (ներկայում 3) ահաբեկչության հովանավոր երկրների հետ, արգելափակվել են՝ համապատասխան 2015-ի դեկտեմբերի 31-ին ԱՄՆ-ի ընդունած տնտեսական պատժամիջոցների»,- ասվում է հաշվետվությունում։ Զեկույցում դիտարկված է նաև Կուբան, որը անցած տարվա մայիսի վերջին բացառվել է երկրների վաշինգտոնյան ցուցակից, որում ներառված են Իրանը, Սիրիան և Սուդանը։
Այսպիսով՝ ԱՄՆ-ը 2015 թվականին արգելափակել է կղզային պետության իշխանությունների 243.2 մլն դոլարի ակտիվներ։ Խոսքը վերաբերում է նաև Իսլամական Հանրապետությանը (1.98 մլրդ դոլար), Սուդանին (30.9 մլն դոլար) և Սիրիային (25.9 մլն դոլար)։
«Միջազգայիկն ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի ծրագրի իրագործումը հանգեցրել է ԱՄՆ տարածքում 37 մլն դոլարը գերազանցող ակտիվների արգելափակման։ 2014 թվականին այդ ցուցանիշը կազմել է 21.8 մլն դոլար»,- ասվում է հաշվետվությունում։
Այսպիսով՝ ԱՄՆ-ը 2015 թվականին արգելափակել է մասնավորաես «Ալ-Քաիդային» պատկանող ակտիվներ՝ 13 մլն դոլարի չափով, Իրանի Իսլամական հեղափոխության պահակախմբի ակտիվներ՝ 14.4 մլն դոլարի չափով, լիբանանյան «Հըզբոլլահին» պատկանող 8.2 մլն դոլարի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը պատկանող 1.25 մլն դոլարի ակտիվներ։ Ինչ վերաբերում է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը, ապա ԱՄՆ-ում նրանց արգելափակված միջոցների ծավալը կազմել է 131.3 հազար դոլար։









































