«Հրապարակ»-ի զրուցակիցը ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանն է:
– Որպես այդպիսին՝ ընդդիմություն հիմա չկա, որովհետև ընդդիմության այն կարգավիճակը, որը որ հիմա է ստացել, ազնվորեն պահանջում է, որպեսզի ռեստարտ արվի, ու հասկացվի, թե ինչ խնդիրներ ա դնում, և դրանց լուծման ճանապարհը որն է: Խնդիրը չի վերաբերում միայն գործող իշխանության դեմ պայքարին: Գործող իշխանության թերությունների հրապարակմանը, խնդիրն ավելի մեծ է, որովհետև մենք երկրով հիմա կանգնած ենք ավելի գլոբալ հարցի առջև: Մենք պատմական պրոցեսի մեջ ենք, որը շատ արագ տեղի է ունենում: Առաջին, որ սկսել ենք արագ հայաթափվել, որովհետև տասը տարվա մեջ մեկ միլիոն մարդ լքել է իր հայրենիքը:
– Որը կանխելու քայլեր չի արել նաև այն կուսակցությունը, որի կազմում եք գտնվում, մինչդեռ այս կուսակցությունը նույնպես հինգ տարի իշխանություն է եղել:
– Ես գտնվում եմ խորհրդարանում: Եթե Դուք կարծում եք, որ արտագաղթի կազմակերպիչը, խախուսողը ԲՀԿ-ն է, կարծում եմ, որ Դուք մոլորության մեջ եք: Որևէ քաղաքական ուժ չի զբաղվում այդ պրոցեսի կազմակերպությամբ, առնվազն պետք է լինես 1935-36 թվականներին Գերմանիայի սոցիալ-բանվորական կուսակցության կարգավիճակում, որ կարողանաս նման բան կազմակերպել, եթե կուսակցության հնարավորությունների տեսակետից նայես… Երկրաշարժից առաջ կենդանիները խուճապի են մատնվում, ինչը բնության մեջ արձանագրված պրոցես է, ես ինչի համար եմ ասում՝ ՀՀ բնակչության մոտ այսօր մի խուճապ է նկատվում, որն ինչ-որ բանից առաջ է, որն զգալով՝ սրընթաց լքում են Հայաստանը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում










































