Ամերիկյան FoldiMate ստարտափը (Սան Ֆրանցիսկո) սկսել է պատվերներ ընդունել ընկերության կողմից մշակված մեքենայի համար, որը նախատեսված է վերնաշապիկ արդուկելու և ծալելու համար։ Այս մասին հայտնում է HighSnobiety-ն։
Սարքում կարող է տեղավորվել 10-15 վերնաշապիկ, որոնք որոշակի ընթացակարգից հետո հանձնվում են տիրոջը հարթ և գեղեցիկ ծալված։ Ընթակարագը տևում է մեկ րոպեից քիչ: Առաջին պատվիրատուները մեքենան կստանան արդեն 2017 թվականին։
Մեքենայի մեջ գործածված են հոսքագծային ժապավեն և մի քանի ռոբոտացված մանիպուլյատորներ։ Նշվում է, որ սարքը կարող է արդուկել նաև տաբատները և սրբիչները, բայց ոչ ներքնազգեստ և գուլպաներ։ Սարքը մոտ 30 կգ է, ունի 71 x 81 x 79սմ չափսեր, wi-fi մոդուլ՝ համացանցին միանալու համար։








































