Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն այցելել է Դոնբասում ուժային գործողության գոտի: lenta.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդվում է հակաահաբեկչական գործողության շտաբի մամլո կենտրոնի ֆեյսբուքյան էջում:
«Հակաահաբեկչական գործողության իրականացման շրջան Ուկրաինայի հերոս Նադեժդա Սավչենկոյի գիշերային ժամանումը բոլորի համար անսպասելի դարձավ: Սակայն Ուկրաինայի ժողովրդական պատգամավորին հաջողվեց արդյունավետորեն շփվել շատ զինվորականների հետ, հանդիպել նախկին զինակիցների հետ և նստել ռազմական ուղղաթիռի ղեկին»,- ասվում է փոստում:





















































