Կրասնոդարի «Կուբան»-ի հայ կիսապաշտպան Արազ Օզբիլիսն իր կարծիքն է հայտնել թիմի որոշ ֆուտբոլիստների` ակումբից հեռանալու մասին:
«Ափսոս, որ հեռանում են ֆուտբոլիստներն, ում հետ հաջողությունների ես հասնում: Սակայն ֆուտբոլում դա տեղի է ունենում անընդհատ և աշխարհի բոլոր երկրներում: Չէ՞ որ տրանսֆերային պատուհաններն աննպատակ չեն:
Մեր թիմի կազմում հզոր ֆուտբոլիստներ կան: Վստահ եմ, որ ակումբի ղեկավարությունը վերահսկում է իրավիճակը»,- «Կուբան»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Օզբիլիսի խոսքը:







































