Wednesday, 01 07 2026
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում

Իրականությո՞ւն, թե՞ հերթական կամ արտահերթ փախուստ դրանից

Մեկ տարուց էլ ավելի քիչ ժամանակ անց Հայաստանում տեղի կունենան խորհրդարանի ընտրություններ, եթե, իհարկե, դրանք չլինեն նախատեսվածից ավելի շուտ և չնախաձեռնվի արտահերթ ընտրության գործընթաց: Ընդ որում՝ խոսքն այն մասին չէ, որ իշխանությունը ստիպված լինի գնալ այդ քայլին ընդդիմության ճնշման տակ: Հայաստանում այդպիսի հեռանկար առկա չէ:

Իշխանությունն ինքը կարող է գնալ արտահերթ ընտրության որևէ նախաձեռնության՝ ելնելով վերարտադրության խնդրի հետ կապված նպատակահարմարությունից և անհրաժեշտությունից: Օրինակ՝ դա կարող է կախված լինել այն իրողությունից, որ իշխանությունը նախընտրի ընտրություն անցկացնել ներկայիս «ռազմա-հայրենասիրական» ֆոնի պայմաններում, երբ սոցիալական հարցերը որոշակի մղվել են ոչ անկարևոր, բայց երկրորդ պլան և առաջինում Արցախի խնդիրն է, ապրիլյան պատերազմի արձագանքը, առավել ևս կայունության անորոշ հեռանկարով: Իշխանությունը գրեթե չունի սոցիալական ռեսուրս, որի վրա կկառուցի վերարտադրությունը 2017-ին: Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը շատ ծանր է, առջևում հուսադրող հեռանկարներ չկան:

Միաժամանակ, այդ ծանր վիճակը ազդում է նաև իշխանության թե՛ բյուջետային, թե՛ ստվերային գրպանի վրա: Դա առաջ է բերում ընտրակաշառքի ինստիտուտի որոշակի դժվարությունների խնդիրը: Եթե սոցիալական վիճակը վատանում է, իսկ ընտրակաշառքի փողը գրպանում նվազում, այդ խնդիրը դառնում է ավելի մեծ ու ռիսկային: Իհարկե՝ ոչ անլուծելի, սակայն իշխանությունը կարող է կանգնել ընտրության առաջ՝ գնալ ռիսկային, մեծ լարվածությամբ հեռանկարով միջոցառմա՞ն, թե՞ այդուհանդերձ փորձել օգտագործել «ռազմա-հայրենասիրականության» ֆոնը: Հետևաբար՝ միանգամայն հնարավոր է, որ իշխանությունը, տեսնելով այդ ֆոնի ոչ այնքան «երկարակեցության» վտանգը, տեսնելով, որ հնարավոր չէ այդ ֆոնը երկարացնել, ձգել մինչև հերթական ընտրություն, կարող է անել հակառակը՝ ընտրությունը բերել դեպի այդ ֆոնը: Այսինքն՝ սարը չի գնում Մուհամմեդի մոտ, Մուհամմեդը կգնա սարի մոտ:

Իհարկե, խորհրդարանի արտահերթ ընտրության տարբերակները սահմանափակ են Սահմանադրությամբ, այսինքն՝ կա խորհրդարանի լուծարման խիստ ընթացակարգ, այն այդքան էլ ենթակա չէ մեկ ձեռքի որոշման քմահաճույքին, սակայն միատարր իշխանության դեպքում կասկած չկա, որ եթե կայացվի քաղաքական որոշում, ապա իրականացման մեխանիզմները իմիտացնելը, խորհրդարանական ճգնաժամ իմիտացնելը այդ համակարգի համար տեխնիկայի հարց է, որի շնորհիվ ընտրությունը կարող է տեղափոխվել աշուն: Դա, իհարկե, առայժմ խիստ տեսական, սակայն այդուհանդերձ անհավանական դատողություն չէ:

Իշխանությունը կարող է արագացնել գործընթացը՝ արագության հաշվին շատ բան շահելու համար: Այսինքն՝ խոսքը այդ դեպքում կլինի ոչ թե պարտադրված, այլ կազմակերպված ֆորս-մաժորի մասին: Առավել ևս, որ այդ հարցում իշխանությունն անկասկած վայելելու է, այսպես ասած, ընդդիմության կամ մյուս կուսակցությունների ճնշող մեծամասնության հավանությունը: Ավելին՝ այդ արագությունը նրանց համար կարող է նույնիսկ նախընտրելի լինել: Արագության տակ, ինչպես հայտնի է, քողարկվում են շատ թերություններ, իսկ հայաստանյան, այսպես ասած, կուսակցությունները անկասկած քողարկելու շատ բան ունեն:

Իհարկե, դրան զուգահեռ, կա նաև այն հանգամանքը, որ իշխանությանը, այդուամենայնիվ, պետք է ժամանակ և խնդիրներն այնքան շատ են, որ ժամանակ կպահանջվի ընտրությունը կազմակերպելու համար: Ու քանի որ առկա է նաև միջազգային հանրության համեմատաբար խիստ հայացքի, խստապահանջ մոտեցումների խնդիրը, իշխանության համար պատրաստվելու ամեն մի նոր օրը կարևոր է: Թեև անվիճելի է նաև, որ իշխանությունն էլ կարող է փորձ անել արագության տակ շատ բաներ քողարկել միջազգային հանրությունից:

Ամենայն հավանականությամբ հեռանկարը կթելադրի իրավիճակը, քանի որ Հայաստանի իշխող համակարգը ընդհանուր առմամբ գտնվում է իրավիճակային թելադրանքի ռեժիմում: Այսինքն՝ իրավիճակն է թելադրում լուծումները: Այդ իմաստով, իհարկե, շատ բան կախված կլինի արցախյան գործընթացից, մասնավորապես հունիսի հանդիպումից: Հունիսի հանդիպումը այդ իմաստով ցույց կտա, թե արդյո՞ք երկարաձգելի է «ռազմա-հայրենասիրական» ֆոնը: Թեև այդ առումով, իհարկե, որոշակի ինդիկատոր է նաև Սամվել Բաբայանի վերադարձը՝ առավել ևս հենց այդ թեմատիկայի մեջ գտնվող շեշտադրումներով:

Անկասկած է, որ Բաբայանը մատնանշել է ներքաղաքական դիսկուրսի առանցքը, և այստեղ, իհարկե, իշխանությունը դրան կարձագանքի պատրաստակամությամբ, քանի որ դա այն նշաձողն է, որտեղ իրավիճակը առավելագույնս հարաբերական է: Առավել ևս, որ Բաբայանը իշխանության համար ցավոտ՝ 800 հեկտարի հարցում կարծես թե ոչ միայն մտադիր չէ հանդես գալ արմատական դիրքերից, այլ նույնիսկ որոշակիորեն ամրացրել է հենց իշխանության մոտեցումները:

Այդ հանգամանքները հուշում են, որ այդուհանդերձ գոնե առայժմ մեծ է հերթական ընտրության հավանականությունը: Տվյալ դեպքում խնդիրը այստեղ այն է, թե ինչ դիսկուրսի վրա է կառուցվելու նախընտրական օրակարգը: Եվ այս առումով, իհարկե, կարծես թե ակնհայտ է դառնում, որ դա լինելու է «ռազմա-հայրենասիրությունը»: Հենց այդ շեշտադրումով: Այսինքն՝ ոչ թե անվտանգությունը, այլ «ռազմա-հայրենասիրությունը», քանի որ անվտանգության պարագայում չափորոշիչները սահմանից գալիս են դեպի ներքին կյանք, հասարակական համակեցության արժեհամակարգային հիմքեր, քաղաքացիություն: Իսկ «ռազմա-հայրենասիրության» դեպքում իշխող համակարգը անվտանգության այդ խորքային, հիմնարար, ելակետային արժեքներից հանրային ուշադրությունը փախցնում է դեպի սահման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում