Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի գերագույն ղեկավար, այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանը պետք է վճռական պատասխան տա Իրանի հանդեպ ԱՄՆ-ի տոտալ թշնամական գործողություններին:
Խամենեին այդ մասին հայտարարել է իրանցի պատգամավորների առջև ունեցած ելույթում: Նրա խոսքով` նախորդ տարվա հուլիսին կնքված միջուկային գործարքից հետո Իրանի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականությունը չի փոխվել:
Խամենեին մանրամասնել է, որ դա վերաբերում է ոչ միայն վարչակարգին, այլև` Կոնգրեսին, նախագահի թեկնածուներին, որոնք մշտապես չափից ավելի պահանջներ են առաջ քաշում ու սպառնալիքներ հնչեցնում:
«Նրանց դիրքորոշումը մնում է նախկինը: Մենք չպետք է լուռ տանենք այդ վիրավորանքները: Մենք պետք է վճռական պատասխանով փակենք մեր թշնամիների բերանը: Եթե նրանք զգան պասիվություն ու զիջումներ, ապա էլ ավելի կմեծացնեն իրենց պահանջները»,- ասել է նա:









































