Թուրքիայի իշխանությունները մեղադրանքներ են առաջադրել ձախ կենտրոնամետ «Ճնշվածների սոցիալիստական կուսակցության»18 անդամների դեմ, որոնք ակտիվ մասնակցություն ունեն հակակառավարական ցույցերին: Այս մասին հայտնում է NTV-ն:
Մեղադրանքներն առաջադրվել են «ահաբեկչական կազմակերպության պատկանելություն» և «պետական ունեցվածքի ոչնչացում» հոդվածներով:
Անցած երեքշաբթի թուրքական ոստիկանությունը հատուկ օպերացիայի ընթացքում խուզարկություններ է անցկացրել կուսակցության անդամների տներում և ձերբակալել 9 մարդու:
Բացի այդ, ոստիկանությունը խուզարկել է «Աթըլըմ» թերթի խմբագրությունն ու «Էտկին» գործակալության գրասենյակը: Այդ ԶԼՄ-ները սերտ կապեր ունեն կուսակցության հետ:








































