Իտալիայում գրանցվել է ուժեղ երկրաշարժ՝ հաղորդում է France-Presse գործակալությունը: ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության գնահատմամբ՝ երկրաշարժը եղել է 5.1 մագնիտուդ ուժգնությամբ:
Ստորերկրյա ցնցումները զգացվել են երկրի հյուսիսում՝ տեղի ժամանակով ժամը 12:30-ին: Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության իտալական ազգային ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆիվիցանոյից (Տոսկանա) 2 կմ հեռավորության վրա, իսկ օջախը՝ 5.1 կմ խորության վրա: Ամերիկյան USGS-ի տվյալներով՝ օջախը գտնվել է տասնյակ կմ խորության վրա:
Ստորերկրյա ցնցումները զգացել են Միլան, Պադույա, Ֆլորենցիա քաղաքների բնակիչները: Փլուզումների կամ տուժածների մասին չի հաղորդվում:
2012թ. մայիսին Իտալիայի հյուսիսում երկրաշարժի զոհ է դարձել 20 մարդ, շուրջ 14 հազարը զրկվել են տներից: