Դանիական Lumigon ընկերությունը թողարկել է T3 աշխարհում առաջին սմարթֆոնը, որն ունի գիշերային տեսանելիությամբ տեսախցիկ՝ հայտնում է GSMArena-ն:
Հաղորդվում է, որ սարքն ունի ամուր մետաղյա կորպուս՝ 4.8 դյույմանոց անկյունագծով Super AMOLED՝ HD էկրանով, որն ունի Gorilla Glass 4 պաշտպանիչ ապակի:
Սմարթֆոնը ունի ութմիջուկանի MediaTek Helio X10 պրոցեսոր և աշխատում է Android 6.0 Marshmallow-ի օպերացիոն համակարգով: Սարքի օպերատիվ հիշողությունը 3 Գբ է, իսկ ներքին հիշողությունը՝ 128 Գբ:
Սմարթֆոնն ունի 5 Մպ դիմային և 13 Մպ հիմնական տեսախցիկներ: Ընդ որում, գիշերային տեսանելիության խցիկը սարքի հետևի կողմում է:














































