Հունիսի 7-ին սկսվում է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի երկօրյա պետական այցը Հայաստան: Այցը կմեկնարկի Ծիծեռնակաբերդ այցելությունից: Նախագահը ծաղկեպսակ կդնի`հարգելովՀայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, կայցելի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և ծառ կտնկի հուշահամալիրի տարածքում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին ասվում է Չեխիայի նախագահի կայքում:
Այցի շրջանակում տեղի կունենան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի բանակցությունները: Այցը կավարտվի հունիսի 9-ին:











































