Գերմանիայի պաշտպանության նախարարությունը երկրի կանցլեր Անգելա Մերկելին արգելել է օգտվել Airbus Cougar AS532 երեք ուղղաթիռներից այն բանից հետո, երբ Եվրոպայում արգելք է դրվել այդ ուղղաթիռների քաղաքացիական տարբերակներին, հայտնում է Reuters-ը` հղում կատարելով ՊՆ ներկայացուցիչներին:
Ապրիլի 29-ին Airbus H225 Super Puma ուղղաթիռը Statoil ընկերության նավթային հարթակից ուղևորներ տեղափոխելուց Հյուսիսային ծովում վթարի է ենթարկվել, որի հետևանքով զոհվել է 13 մարդ:
Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը որպես պատասխան արգելել է Airbus H225 LP և AS332 L2 Super Puma ուղղաթիռների օգտագործումը` նրանց կառուցվածքում հայտնաբերելով թերություն:
Նշվում է, որ գերմանական ոստիկանությունը շարունակում է օգտագործել Airbus ուղղաթիռներ, քանի որ նրանք այլ մոդելի են:











































