Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի թարգմանիչը ֆրանսիացի լրագրողներին հայտարարել է, որ լիբիացի առաջնորդն անձամբ իրեն հայտնել է մեծ նվիրատվությունների մասին՝ ուղղված 2007թ. Նիկոլա Սարկոզիի նախընտրական քարոզարշավին: Սարկոզին այս մեղադրանքները հերքում է՝ հաղորդում է BBC-ն:
Մուֆթահ Միսուրիի խոսքերով՝ Քադաֆին իրեն ասել է, որ 20 միլիոն դոլար է հատկացրել Սարկոզիի նախընտրական քարոզարշավի համար:
Հանդես գալով նման հայտարարությամբ՝ Միսուրին հերքել է ինքն իրեն. 2012թ. ապրիլին Le Figaro թերթին տված հարցազրույցի ժամանակ նա հայտարարել էր, որ ոչինչ չգիտի այդ մասին:
Նշենք, որ 2013թ. ապրիլին Agence France-Presse-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին, հաղորդել է, որ նրանք մտադիր են ուսումնասիրել այդ մեղադրանքները, որոնք առաջինը ներկայացրել է Քադաֆիի որդին՝ Սեյֆ Ալ-Իսլամը, Լիբիայում ընթացող պատերազմի ժամանակ:
2011թ. Սեյֆ Ալ-Իսլամը հայտարարել է, որ Սարկոզին իր հորից միլիոնավոր դոլարներ է վերցրել քարոզարշավի համար, այնուհետև նախաձեռնել է ՆԱՏՕ-ի ռազմական միջամտությունը Լիբիա:








































