Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Այո, դա Ցեղասպանություն է. New York Times

Ինչ-որ մեկի կողմից Թուրքիայի մութ անցյալի մասին խոսելը այդ երկիրը հիստերիայի է հասցնում, և դա արդեն դարձել է գրեթե ամենամյա իրադարձություն: Այս անգամ այդ երկիրը հետ է կանչել Բեռլինից իր դեսպանին և սպառնացել սարսափելի հետևանքներով, երբ Գերմանիայի խորհրդարանը հունիս 2-ին ավելի քան հարյուր տարի առաջ Օսմանյան Թուրքիայում ապրող հայերի կոտորածը որակեց որպես ցեղասպանություն: Հենց այդպես է Թուրքիան վարվում ամեն անգամ, երբ օտար երկրի կառավարություն համարձակվում է վիճարկել թուրքական պնդումներն այն մասին, թե հայերը ոչնչացել են Առաջին աշխարհամարտի դաժան մշուշում, այլ ոչ թե ժողովրդին ոչնչացնելու կանխամտածված գործողության հետևանքով: Այս մասին հոդված է հրապարակել ամերիկյան New York Times պարբերականի խմբագրական խորհուրդը` «Այո, դա Ցեղասպանություն է» վերտառությամբ:

«Դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Պատմաբաններն առանց որևէ կասկածի հաստատել են, որ ավելի քան 1.5 միլիոն հայեր 1915-1916 թվականներին սպանվել են կամ մահվան երթի դուրս բերվել անկում ապրող Օսմանկան կայսրությունում, որը վախենում էր, որ հայերն ու մյուս քրիստոնյա փոքրամասնությունները կարող էին պատերազմում կանգնել Ռուսաստանի կողքին:

Հայերի համար, որոնցից միլիոնավորները ցրվեցին ողջ աշխարհում, կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչելը երկարատև և զգայուն ազգային առաքելություն է եղել, որը պսակվել է ավելի քան 20 երկրների կողմից այդ փաստի ճանաչմամբ»,- գրում է ամերիկյան պարբերականը:

New York Times-ը փաստում է` որքան ավելի շատ երկիր է ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այնքան ավելի ագրեսիվ է Թուրքիան փոթորկվում ու բղավում: Պարբերականը նշում է, որ տարիներ առաջ, երբ Էրդողանը դեռ վարչապետ էր, թվում էր, թե նա պատրաստ է հայկական հարցում հաշտեցման դիրքորոշում դրսևորել: Սակայն դա երբեք չպատահեց: Ավելին, Էրդողանը սպառնաց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որ բանաձևը լրջորեն կվնասի թուրք-գերմանական հարաբերությունները բոլոր ոլորտներում:

Լրատվամիջոցը նշում է, որ Էրդողանի սպառնալիքներն ունեցան իրենց որոշակի ազդեցությունն այս հարցում, և Մերկելը ներկա չգտնվեց բանաձևի քվեարկությանը, թեպետ դեմ չէր դրան: Միաժամանակ պարբերականն ընդգծում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով որպես նախագահի թեկնածու 2008 թվականին խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ձախողեց խոստումը կյանքի կոչելու հարցում։

«Հայաստանի և ՆԱՏՕ-ի գործընկերների հետ Թուրքիայի հարաբերություններին հասցված վնասի պատասխանատվությունն ընկնում է թուրքերի այն մեծամասնության վրա, ովքեր հրաժարվում են ճանաչել սեփական պատմության մութ կետը, այլ ոչ թե նրանց, ովքեր ձգտում են ոգեկոչել ողբերգությունը: Գերմանացիները, ովքեր հիասքանչ կերպով հակադրվեցին սեփական պատմության մեջ տեղի ունեցած սարսափելի ցեղասպանությանը, ճիշտ քայլ արեցին` մարտահրավեր նետելով Էրդողանի սպառնալիքներին»,- այսպես է եզրափակել հոդվածը New York Times-ի խմբագրական խորհուրդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում