ԱԺ-ում այսօր քննարկման ներկայացվեց ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ այս համաձայնագրի համաձայն՝ հակաօդային պաշտպանության համակարգը Հայաստանը պետք է օգտագործի՝ համաձայնեցնելով Ռուսաստանի հետ. «Ես կասկածներ ունեմ, որ հնարավոր է ռազմաքաղաքական որոշակի իրավիճակներում Ռուսաստանը ջանքեր գործադրի, որպեսզի մենք մեր օդային տարածքը չպաշտպանենք. մենք ինչո՞ւ ենք հակաօդային պաշտպանության համակարգը դնում Ռուսաստանի հետ համատեղ կառավարման տակ, փոխանակ մտածենք ուժեղացնելու մեր սեփական, սուվերեն, ինքնուրույն հակաօդային պաշտպանության համակարգը»:
«Կարող եմ արձանագրել, որ սա հերթական բուտաֆորիա համաձայնագիրն է. ՀՀ իշխանության ներկայացուցիչները Հայաստանի անվտանգության աստիճանը բարձրացնելու պատրանք ստեղծելու համար համաձայնագիր են կնքում Ռուսաստանի հետ և հանրությանը կեղծ մեսիջներ են հղում:
Շատ հավանական է, որ Ռուսաստանի հետ համաձայնագրերով մենք կեղծ պատրանք ենք ստեղծում և, ըստ էության, հրաժարվում ենք մեր ինքնիշխան հակաօդային և ընդհանրապես անվտանգության համակարգն ուժեղացնելուց»,- նշեց Ն. Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:











































