Եվրոգոտու (Եվրախումբ) ֆինանսների նախարարների խորհուրդը հունիսի 20-ին տեղի ունեցած նիստի ժամանակ համաձայնացրել է բանկերի վերակապիտալիզացիայի չափերը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Բանկերի ուղիղ վերակապիտալիզացումը տեղի կունենա Ֆինանսական կայունության մեխանիզմի միջոցներով:
Որպես օգնություն՝ եվրոգոտու բանկերին հատկացվող առավելագույն գումարը կկազմի մոտ 60 մլրդ եվրո: Անհրաժեշտության դեպքում, սակայն, այդ թիվը կարող է մեծանալ:
Բանկերի վերակապիտալիզացումը կսկսվի 2014թ.-ին:










































