Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ոստիկանությունը շրջապատել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը: Իրավապահ մարմինների աշխատակիցները փակել են դեպի շինություն տանող փողոցները, ինչպես նաև տեղակայել են ջրցան մեքենաներ:
Այդ միջոցներն ընդունվել են հյուպատոսության շենքի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի կապակցությամբ, որի մասնակիցները դեմ են արտահայտվում Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման դեմ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բունդեսթագի երեկվա որոշումից հետո պարզաբանումներ տալու նպատակով Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Գերմանիայի դեսպանը: Թուրքիան հետ է կանչել նաև Բեռլինից իր դեսպանին:








































