Football Italia-ն հայտնում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի և «Մանչեսթեր Սիթի»-ի նախկին գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կարող է կարիերան շարունակել Միլանում:
Տեղեկությունների համաձայն՝ «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին արդեն սկսել է բանակցությունները չիլիացի մասնագետի հետ:
Նշվում է, որ միլանյան ակումբի նախագահը շուտով կարող է վաճառել ակումբի բաժնետոմսերի մի մասը, ինչը թույլ կտա լրացուցիչ գումար ստանալ՝ փորձառու մարզչին աշխատանքի հրավիրելու համար:







































