2015 թվականին 19 ամերիկացիներ են զոհվել ողջ աշխարհում ահաբեկչությունների հետևանքով, ևս 22 մարդ վիրավորվել է՝ ամենամյա զեկույցում հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Մասնավորապես, 8 ամերիկացիներ զոհվել են Աֆղանստանում ահաբեկչությունների ժամանակ, 3-ը՝ Իսրայելում և Հորդանան գետի Արևմտյան ափում, մեկական՝ Ֆրանսիայում, Բանգլադեշում, Լիբիայում, Մալիում, Պակիստանում, Սոմալիում և Սիրիայում։ Վիրավորների մեծ մասը՝ 6 մարդ, գրանցվել է Ֆրանսիայի ահաբեկչությունների ժամանակ։
Պետդեպի վիճակագրությունում հաշվի են առնված ԱՄՆ մասնավոր անձինք։ Վիճակագրությունում ներառված չեն տվյալներ զինվորականների, Պետդեպի և դաշնային հաստատությունների աշխատակիցների մասին։








































