Բալթիկ ծովի հարավային մասում հունիսի 3-18-ը ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ կանցկացվեն Baltops 2016 ծովային զորավարժությունները՝ հաղորդվում է Շվեդիայի զինված ուժերի գլխավոր շտաբի կայքում։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Baltops-ը (Baltic Operations) անցկացվում է 1971 թվականից։ 2016 թվականին, ինչպես և նախկինում, ուսումնական մանևրումները կանցկացվեն Բալթիկ ծովում՝ Շվեդիայի, Դանիայի և Լեհաստանի ափերի մոտ։
Զորավարժություններին մասնակցում են Շվեդիան, Ֆինլանդիան, Դանիան, Նորվեգիան, Բելգիան, Իտալիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Ֆրանսիան, Գերմանիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, Իսպանիան, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան։
Զորավարժություններն այսօր կմեկնարկեն Բալթիկ ծովի էստոնական ջրերում։
Մանրևումներին կմասնակցեն 50 նավեր ՆԱՏՕ-ի և դաշինքի գործընկեր 18 երկրներից, ինչպես նաև 60 ինքնաթիռներ, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Զորավարժություններին կմասնակցի ավելի քան 4500 մարդ։ Մանևրումները կանցկացվեն ծովում, ցամաքում և օդում։







































