ԱՄՆ Ալաբամա նահանգի Հանսթվիլ քաղաքի դաշնային դատարանն այսօր մեկ տարվա ազատազրկման է դատապարտել 26-ամյա Ջարվիս Բրիթոնին՝ Twitter-ի իր էջում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային սպանելու սպառնալիքներ գրառելու մեղադրանքով։
Բացի այդ, համաձայն դատավոր Լինվուդ Սմիթի վճռի՝ կալանքի ավարտից հետո Բրիթոնը ևս երեք տարի փորձաշրջան պետք է անցնի:
2012-ի սեպտեմբերին դատապարտյալը Twitter-ում գրել էր. «Եկեք սպանենք նախագահ Օբամային»:









































