Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը չի միանում երկրի խորհրդարանական կուսակցությունների դեկլարացիային՝ Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի դատապարտմանը, հայտնել են կուսակցության մամլո ծառայությունում: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ այդպիսի դեկլարացիայի պատրաստման մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները:
«Մեր պատգամավորները չեն միանա այդ դեկլարացիային: Հայտարարություն է պատրաստվում կուսակցության ղեկավարության կողմից, որտեղ պետք է պարզվի մեր դիրքորոշումը»,- ասել են քրդամետ կուսակցության մամլո ծառայությունում:










































