Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Ընկերներին փողի հետ չեն փոխանակում. Նաիրա Զոհրաբյան

Այսօր Մոսկվայում մեկնարկել է ՀՀ Աժ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստը։ Նիստի օրակարգային առաջին հարցը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն էր, որի ընթացքում հայկական պատվիրակության անդամները ներկայացրել են ապրիլյան պատերազմի ընթացքում տեղի ունեցածն ու ռուս գործընկերների առաջ բարձրացրել մի շարք խնդիրներ։

Պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործությունները՝ զինվորների և խաղաղ բնակիչների սպանություններն ու խոշտանգումները, խաղաղ բնակավայրերի վրա հարձակումները, ինչպես նաև՝ անդրադարձել է Ադրբեջանին Ռուսաստանի կողմից ծանր զինատեսակների վաճառքին. «Ադրբեջանի կողմից պլանավորած բլից-կրիգը տապալվեց, չնայած ապրիլյան քառօրյա պատերազմում Ադրբեջանը օգտագործեց իր ողջ հարձակվողական ռազմական արեսնալը, որը ձեռք էր բերվել նաև Ռուսաստանից։

Այսօր իմ երկրում կա լրջագույն մի հարց, որի վերաբերյալ մենք ուղղակի պարտավոր ենք այստեղ խոսել բաց և անկեղծ։ Դա Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքն է, զենք, որը Ալիևը օգտագործեց ապրիլյան պատերազմում՝ սպանելով զինվորների և խաղաղ բնակիչների։ Ինձ համար հասկանալի չեն ռուս մեր որոշ գործընկերների բացատրությունները, թե Ադրբեջանը, միևնույն է, կարող էր նույն այդ զենքը ձեռք բերել եթե ոչ Ռուսաստանից, ապա Իսրայելից, Թուրքիայից, կամ մեկ այլ երկրից։ Չեմ կարծում, որ այս պնդումը դիմանում է որևէ լուրջ քննադատության։

Նախ, ռուսական ժամանակակից զենքը, որը վաճառվում է Ադրբեջանին, դա վաճառում է բացառապես Ռուսաստանը, և այն օպտիմալ է թե՜ որակի և թե՜ գնային առումով։ Այդ զենքի այլ երկրի արտադության անալոգները կա՜մ մի քանի անգամ ավելի թանկ են, կամ մի քանի անգամ ավելի թույլ են իրենց ազդեցությամբ, և դա փաստ է։ Հատկապես, որ մի շարք արևմտյան երկրներ՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Ադրբեջանին հարձակվողական նշանակության զենք չեն վաճառում։

Դժվար է ընդունել այն միտքը, որ ոմանց համար բիզնեսը շատ ավելին է, քան ռազմավարական գործընկերությունը, և եթե անգամ սպանում են մարդկանց, դա ընդամենը բիզնես է, և ոչ մի անձնական բան։

Կներեք, միգուցե դա պրագմատիկ, սակայն անհասկանալի տրամաբանություն է։ Պրագմատիկ, որովհետև իրականում շատերն են այդպես վարվում։ Անհասկանալի, որովհետև ընկերներին փողի հետ փոխանակել չի կարելի»,- իր ելույթում ասել է Նաիրա Զոհրաբյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում