Գլազգոյի համալսարանի ուսանողուհի Ռեյչել Հայնդմանը պնդում է, որ ցանցահենները լրտեսել են իրեն, երբ ինքը եղել է լոգարանում: Նրա խոսքերով` ինքը նոթբուքը տարել է լոգասենյակ, որպեսզի ֆիլմ դիտի, երբ հանկարծ նկատել է, որ վեբ-տեսախցիկը միացել է, հաղորդում է fedpost-ը:
Ռեյչելը, ով աշխատում է նաև համակարգիչների խանութում, միանգամից մտածել է ոստիկանություն դիմելու մասին, սակայն վախեցել է, որ իր վրա կծիծաղեն:
Վերջին ժամանակներս հաճախակի են դարձել դեպքերը, երբ ցանցահենները համացանց են ուղարկում վիրուս, որը թույլ է տալիս ստանալ համակարգչի կամ նոթբուքի հասանելիություն՝ առանց սեփականատերերի իմացության: Նրանք կարող են միացնել վեբ-տեսախցիկը, իսկ մարդիկ նույնիսկ չեն էլ կասկածում, որ իրենց լրտեսում են:
Լրագրողները հետաքննություն են իրականացրել, որի ընթացքում պարզել են, որ տվյալ անօրինական պրակտիկան ներկայում շատ տարածված է: Կա նույնիսկ շահութաբեր շուկա, որտեղ կարելի է ձեռք բերել ուրիշի նոթբուքի հասանելիություն: Դրա արժեքը բարձր չէ և կազմում է մի քանի դոլար:
Ամենաանհանգստացնողն այն է, որ մանկապիղծները տեխնիկան օգտագործում են երեխաներին, մասնավորապես՝ աղջիկներին հետևելու համար:










































