ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանգրով գեներալ-մայոր Հայկ Սարգսի Քոթանջյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Ինչպես հայտնել են նախագահական նստավայրից, հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով՝ որոշում եմ.
Գեներալ-մայոր Հայկ Սարգսի Քոթանջյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում»:








































