ՄԻԺԻ հիմնադիր, քաղաքագետ Արմինե Առաքելյանը նախօրեին «Առաջին լրատվական»- ի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ իրեն դաժան ծեծի են ենթարկել հոգեբուժարանում:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ի պատասխան մեր հարցի, թե նախարարը տեղյա՞կ է արդյոք, որ Արմինե Առաքելյանին հոգեբուժարանում ծեծի են ենթարկել, նշեց. «Իր հարազատների ներկայությամբ տեղափոխվել է շտապ օգնության մեքենայով: Որևիցե մեկին հոգեբուժարանում ծեծի չեն ենթարկում, այլ խնդիր է, որ զուտ առողջական խնդիրների հետ կապված՝ սահմանափակեն նրա շարժումները, բայց ծեծի մասին խոսք լինել չի կարող»:
Հիշեցնենք՝ Արմինե Առաքելյանի կողմից մայիսի 17-ին Հանրապետության հրապարակում՝ շատրվանների ավազանում արտասովոր, ծայրահեղ բողոքի ակցիա իրականացվեց: Ոստիկանները ձեռնաշղթաներով նրա ձեռքերը կապել էին, շտապօգնության մեքենայով տեղափոխել «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն: Արմինե Առաքելյանը մեզ հետ զրույցում մասնավորապես նշել էր. «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն»- ում ինձ գետնին քարշ տալով տարան անկողնու վրա զոռով պառկացրեցին, կապեցին, և սկսեցին ծեծել. ով որտեղ հասնում, խփում էր…»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































